Կամուֆլյաժը ժամանակակից հայ տղամարդու հագին դառնում է որսորդական շոր:
Մեկ ռազմեր փոքր կոստյումը, կամ ինչպես Երևանում են ասում՝ «կաստում-շլվարը», եթերներից չիջնող հայ տղամարդու հագին դառնում է խալաթ:
Հիմա խալաթով ու որսորդական շորերով տղամարդիկ անոնս են անում, որ Տավուշի չորս գյուղերի համար մինչև վերջ կանգնելու են, որ Նիկոլի հերթական դավաճանական քայլը թույլ չեն տալու:
Փաստորեն Շուշիի ու Հադրութի ընկնելը թույլ տվեցին, բայց Տավուշի համար պիտի կռիվ տան:
ՈՒ անպայման կռիվ տալու մասին պետք է խոսեն տեսախցիկների առջև կանգնած:
-Սա հո միայն Տավուշի հարցը չի,-ասում է մեկը:-Այստեղ որոշվում է Հայաստանի ճակատագիրը:
Հիշում եք չէ՞, մի տարի առաջ էլ ուրիշ խալաթներով ու որսորդական շորերով առյուծներն ասում էին՝ մի հատ կոֆե խմենք, հովն ընկնի ու գնանք Լաչին:
Կանգնած ենք:
Վատ բան պիտի ասեմ. ես շատ կուզեմ տեսնել մերօրյա ռեմբոներին թուրքի դեմը կանգնած:
Չէ՛, ոչ թե սահմանին, մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այլ ինչ-որ տեղ, փակ վայրում ու անպայման իրենց սիրած տեսախցիկների առաջ:
Մոսկվայում, օրինակ, Բաքվում, Փարիզում կամ Երևանի կենտրոնի կաֆեներում նստած լինեն ու մի բրիգադ ադրբեջանցի մտնի:
ՈՒզում եմ տեսնել այդքան դուխ կունենա՞ն դեմ դիմաց կանգնելու, այդքան միտք կունենա՞ն, որ կարողանան հայի արժանապատվությունը պահել:
Բազկի ուժ կունենա՞ն:
Կասկածում եմ:
Սրանք ուզում են ցույց տալ, որ Նիկոլից չեն վախենում, բայց վախենում են Նիկոլի միլիցեքից:
Սրանք ուզում են ցույց տալ, որ Ալիևից ու Էրդողանից չեն վախենում, բայց սարսափում են Հայաստանի Օսմանից:
Իսկ թե Տավուշի մարզի գյուղացիներն ու՞մ են ասում Օսման, դա էլ ճշտեք ինքներդ:
Հայ տղամարդ, վայ տղամարդ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
Խոսքս չի վերաբերվում պարտադիր զինվորական ծառայություն անցնող տղաներին: